Այսօր բռնազավթված գոտու մոտ եմ, որպեսզի հիշեցնեմ Ռուսաստանի կառավարությանը, որ աշխարհը չի մոռացել 2008 թվականի իրադարձությունները. Վես Միտչել

11:17, 01.05.2018

Այսօր բռնազավթված գոտու մոտ եմ, որպեսզի հիշեցնեմ Ռուսաստանի կառավարությանը, որ աշխարհը չի մոռացել 2008 թվականի իրադարձությունները,- այս մասին հայտարարել է Եվրոպական և եվրասիական հարցերով Ամերիկայի պետքարտուղարի տեղակալ Վես Միտչելը՝ բռնազավթված գոտու մերձակայքում գտնվող Օձիս գյուղում, որտեղ նա այսօր գտնվում էր Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ:

Նրա խոսքով, ԱՄՆ-ը չի ճանաչում վարչական սահմանը, որպես միջազգային սահման:

«10 տարի առաջ այստեղ պատերազմ է եղել և ես այսօր այստեղ եմ, որպեսզի հիշեցնեմ Ռուսաստանի կառավարությանը, որ աշխարհը չի մոռացել այս իրադարձությունները: Մենք չենք ճանաչում վարչական սահմանը, որպես միջազգային սահման: Մեզ շատ է անհանգստացնում վրացիների անվտանգության վիճակը, որոնք բնակվում են այստեղ, գոտու այն կողմում:

Դատապարտում ենք ցանկացած գործողություն, որը վերաբերում էր Վրաստանի քաղաքացիների ձերբակալմանը, կտտանքների ենթարկելու, սպանությանը և ցավակցում ենք այդ մարդկանց ընտանիքներին»,- հայտարարել է Միտչելը:

Նրա խոսքով, ԱՄՆ-ը կոչ է անում Ռուսաստանին, կատարել 2008 թվականի հրադադարի պայմանագրով ստանձնած պարտականությունները:

 

Նմանատիպ