Ինչ նորմեր պետք է պաշտպանենք ծովում հանգստանալիս - Առողջապահության նախարարության հանձնարարականները
Ինչ նորմեր պետք է պաշտպանենք ծովում հանգստանալիս - Առողջապահության նախարարության հանձնարարականները

Սեզոնի պատճառով, առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով առաջացած վարակի կապակցությամբ ընդհանուր հանձնարարականներ է մշակել ծովափում հանգստանալու կապակցությամբ:

Հանձնարարականների համաձայն, ծովափում պետք է երևացող վայրում տեղադրվի տեղեկություն «կովիդ 19»-ի տարածումը կանխելու միջոցառումների մասին: Խորհուրդ է տրվում ափամերձ հատվածում կարգավորել հետիոտների համար հատուկ ուղիներ: Բացի այդ, հնարավորության դեպքում լողափը բաժանել գոտիների: Անհրաժեշտ է պարբերաբար մաքրել ափամերձ տարածքը տարբեր թափոններից, որոնք կտեղադրվեն փակ աղբամանում և կտեղափոխվեն աղբանոց: Կարևո է, որ մաքրություն իրականացնող անձը պետք է լինի ձեռնոցով, դեմքի վահանով կամ դիմակով:

Հատուկ պահանջներ են մշակվել նաև բաց տարածքում տեղադրված բաղնիսի և զուգարանների համար: