Իմ հանձնարարականն է, Վրաստան-Բելառուս հանդիպումն անց կացվի առանց հնդիսատեսի. Ամիրան Գամղրելիձե
Իմ հանձնարարականն է, Վրաստան-Բելառուս հանդիպումն անց կացվի առանց հնդիսատեսի. Ամիրան Գամղրելիձե

Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն գտնում է, որ Վրաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպումը պետք է անցնի առանց հանդիսատեսի:

Ինչպես նա ասել է լրագրողներին, նշված հանձնարարականի մասին այսօր խոսել է միջգերատեսչական խորհրդի այսօրվա նիստում:

«Ես այսօրվա նիստում խոսել եմ իմ առաջարկության մասին: Իմ անձնական հանձնարարականն է, որ հանդիպումը կայանա առանց հանդիսատեսի: ՈՒԵՖԱ-ն թույլ է տվել զբաղեցնել մարզադաշտի ընդհանուր տեղերի 30 տոկոսը, բայց վերջնական որոշումը թողել է երկրներին: Վրաստանում համավարակի տարածման փուլին մենք ՝ հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը, չենք կարող հանձնարարականով դիմել, որ հանդիպումն անց կացվի հանդիսատեսի ներկայությամբ»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն:

Հիշեցնենք, հոկտեմբերի 8-ին, Թբիլիսիում «Դինամո Արենա» մարզադաշտում, կայանալու է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի փլեյօֆի կիսաեզրափակիչ հանդիպումը: Վրաստանի հավաքականը մրցելու է Բելառուսի ընտրանու հետ: Հոկտեմբերի 1-ին, ՈՒԵՖԱ-ի արտակարգ գործադիր կոմիտեն որոշում կայացրեց, որ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող հանդիպումներին թույլ կտրվի ներկա գտնվել հանդիսատեսներին, մարզադաշտի տեղերի միայն 30 տոկոսի զբաղեցմամբ: ՈւԵՖԱ-ի որոշմամբ, Վրաստան-Բելառուս հանդիպմանը կարող է մասնակցել 18 000 հանդիսատես: Այնուամենայնիվ, հանդիպմանը հանդիսատեսի ներկա գտնվելու կապակցությամբ վերջնական որոշումը պետք է կայացնեն երկրները: