Իմ առաջնահերթություններից մեկը կլինի կարգ ու կանոնի հաստատումը և որոշ ապակառուցողական ուժերի սահմանադրական շրջանակներ վերադարձնելը. Իրակլի Ղարիբաշվիլի
Իմ առաջնահերթություններից մեկը կլինի կարգ ու կանոնի հաստատումը և որոշ ապակառուցողական ուժերի սահմանադրական շրջանակներ վերադարձնելը. Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությամբ, իր աշխատանքի առաջնահերթություններից մեկը կլինի երկրում կարգ ու կանոնի հաստատումը և մի շարք ապակառուցողական ուժերի վերադարձը սահմանադրական շրջանակ:

«Ինչ վերաբերում է իմ տեսլականին, թե ինչպես երկիրը դուրս բերել ճգնաժամից այս իրավիճակում, ես կցանկանայի մեկ անգամ ևս նշել, որ առաջին 100 օրերի առաջնահերթությունը կլինի, առաջինը, որն անհրաժեշտ է երկրին տվյալ իրավիճակում, կարգ ու կանոնի վերականգնումը, և մի շարք ապակառուցողական ուժերին սահմանադրական շրջանակներին վերադարձնելը», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլի: