Մամուկա Բախտաձե - Իմ ԱՄՆ այցը հզորացնում է լավատեսությունը ռազմավարական գործընկերության և ավելացած տնտեսական համագործակցության նկատմամբ
Մամուկա Բախտաձե - Իմ ԱՄՆ այցը հզորացնում է լավատեսությունը ռազմավարական գործընկերության և ավելացած տնտեսական համագործակցության նկատմամբ

1991 թվականին անկախության վերականգնման օրից, Ամերիկան եղել է մեր ամենամոտ բարեկամը և դաշնակիցը և վերջին 28 տարվա ընթացքում մշակված ժողովրդավարության ուղու արդյունքում, անկախությունը դարերի ընթացքում դարձել է մեր կարևորագույն արժեքը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Վաշինգտոնում՝ Վրաստանի անկախության օրվան նվիրված տոնական ընդունելությանը խոսքով ելույթ ունենալիս:

Կառավարության ղեկավարը խոսել է ժողովրդավարական ինստիտուտների հզորացման տեսանկյունից երկրում իրականացված բարեփոխումների և Ամերիկայի Միացյալ Նահանգների Վրաստանի նկատմամբ ցուցաբերած աջակցության համար հայտնել շնորհակալություն:

«Կոմունիզմի երախից ազատվելուց հետո, անդադար աշխատում ենք ժողովրդավարական ինստիտուտներ ստեղծելու շուրջ: Դա նկատի ունի այնպիսի դատական համակարգի ստեղծում, որը աշխատում է սարքին և մեր քաղաքացիների առջև գոյություն ունի հաշվետու ներկայացուցչական ժողովրդավարություն: Այս բարեփոխումներով Վրաստանը դարձել է բիզնես անելու աշխարհի  ամենապարզ երկիրը: Կարևոր ներդրումներ ենք իրականացրել ժողովրդի մեջ և ժամանակակից ենթակառուցվածքում, որը մեզ ցույց է տալիս որպես Եվրոպան և Ասիան կապող տնտեսական շրջանային կետրոն: Մեր աշխատանքի արդյունքում գտնվում ենք ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամցկության սահմանին և առևտրի պայմանագրեր ենք կնքում Ամերիկայի նման բարեկամների և դաշնակիցների հետ: Վրաստանը ԱՄՆ-ի հզոր ռազմական դաշնակիցը և ժողովրդավարության փարոսն է մարտահրավերներով լի դրացիների միջև: Վրաց զինվորականները ամերիկացի զինվորների հետ մարտնչում էին Աֆղանստանում և Իրաքում»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Կառավարության ղեկավարը զրուցել է Վրաստանում գինեգործության 8000-ամյա ավանդույթի մասին և նշել, որ Վրաստանի բացառիկ մշակույթը եվրոպական քաղաքակրթությունից է գալիս, որով հպարտ է յուրաքանչյուր քաղաքացի:

«Նախորդ տարի մեզ այցելել է 8.5 միլիոն արտասահմանցի զբոսաշրջիկ: Վրաստանը շատ է սիրում հյուրեր: Սա հատկանշական ձեռքբերում է և եթե չեք եղել մեզ մոտ, բոլորիդ կոչ եմ անում, անձամբ տեսնեք այս գեղեցիկ երկիրը, որն առաջարկում ենք աշխարհին: Մենք բաց ենք բիզնեսի համար: Բոլոր վրացիները ողջունում են ձեռնարկատեր ամերիկացիներին, որոնք կյուրացնեն երկրի մեծ հնարավորությունները: Իմ ճամփորդությունը ԱՄՆ այս շաբաթվա ընթացքում հզորացնում է իմ մեծ լավատեսությունը ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության և ավելացած տնտեսական համագործակցության նկատմամբ:»,- նշել է Մամուկա Բախտաձեն:

Վրաստանի վարչապետը ԱՄՆ-ի գործադիր և օրենսդիր իշխանության, փորձագիտական և բիզննես-օղակների ներկայացուցիչներին, ինչպես նաև Վաշինգտոնում բնակվող վրացիներին, հյուրընկալել է Վրաստանի անկախության օրվան նվիրված տոնական ընդունելությանը: