Իլոն Մասկ. Իմ՝ որպես հատուկ պետական աշխատակցի ժամանակը սպառվել է, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին՝ անիմաստ ծախսերը կրճատելու հնարավորության համար
Ամերիկացի միլիարդատեր, ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչության ղեկավար Իլոն Մասկը հայտարարում է, որ իր՝ որպես հատուկ պետական աշխատակցի ժամանակը սպառվել է։
«Քանի որ իմ՝ որպես հատուկ պետական աշխատակցի ժամանակը մոտենում է ավարտին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին՝ անիմաստ ծախսերը կրճատելու հնարավորության համար։ ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչության առաքելությունը ժամանակի ընթացքում միայն կուժեղանա, քանի որ այն կդառնա ամբողջ կառավարության գործունեության ձևը», – գրել է Իլոն Մասկը։
Ինչպես հայտնում է Սպիտակ տան ներկայացուցիչը «Reuters»-ին, Մասկի ազատման որոշումն ուժի մեջ է մտնում այսօր։