Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդը հյուրընկալել է Վրաստանում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրան ուղեկցող անձանց:
Վրաստանի պատրիարքարանի կողմից տարածված տեղեկությամբ, հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ:
Պատրիարքարանի տեղեկությամբ, խոսքը վերաբերել է երկու երկրների միջև առկա պատմամշակութային կապերի նշանակությանը: