Իլիա Երկրորդ. Հուսով ենք, Դավիթ-Գարեջիի հետ կապված խնդիրը կլուծվը եղբայրական սիրով, արդար ճանապարհով
Բաքվում ընթացող խաղաղարար համաժողովի մասնակիցներին ծանոթացրել են Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, սրբազնագույն, Իլիա Երկրորդի ողջույնի խոսքը:
Վրաստանի պատրիարքն իր խոսքում ընդգծել է Դավիթ-Գարեջիի հարցը:
«Պարոն Իլհամ Ալիևի գլխավորությամբ Ադրբեջանում հանդուրժողականությունը առաջնահերթ դերակատարություն ունի:
Հուսով ենք, որ ձեր երկրում բնակվող մեր հայրենակիցների, որպես կրոնական և ազգային փոքրամասնությունների շահերի բավարարումը կրկին կշարունակվի և վրացական մշակույթի հնագույն հուշարձանի, Դավիթ-Գարեջիի հետ կապված խնդիրը կլուծվը եղբայրական սիրով, արդար ճանապարհով, ինչպես դա հարիր է բարեկամ երկրներին և ժողովուրդներին»,- նշում է Իլիա Երկրորդը: