Իլիա Թոփուրիան «Դինամո Արենայում» Վրաստան-Լյուքսեմբուրգ խաղից առաջ ներկայացրել է չեմպիոնական գոտին #1TVSPORT
Իլիա Թոփուրիան «Դինամո Արենայում» Վրաստան-Լյուքսեմբուրգ խաղից առաջ ներկայացրել է չեմպիոնական գոտին #1TVSPORT

Վրաստանի UFC-ի առաջին չեմպիոն Իլիա Թոփուրիան «Դինամո Արենայում» երկրպագուներով լեցուն տրիբունաների առաջ Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչի Վրաստան-Լյուքսեմբուրգ ամենակարեւոր հանդիպման մեկնարկից մի քանի րոպե առաջ ներկայացրել է չեմպիոնական գոտին։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր Պատվո շքանշանով է պարգեւատրել Վրաստանի UFC չեմպիոն Իլիա Թոփուրիային։

«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս կոչումը։ Ես հեռացա Վրաստանից որպես հասարակ քաղաքացի, այսօր վերադառնում եմ այստեղ՝ ձեր առջև և հպարտությամբ եմ լցվում, երբ ստանում եմ նման կոչում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նման բարի խոսքերի համար։ Հիմա գնալու ենք, աջակցելու ենք Վրաստանի հավաքականին ու անպայման հաղթելու ենք։ Շնորհակալ եմ բոլորիդ գալու համար, կեցցե Վրաստանը»,- Պատվո շքանշանով պարգեւատրվելուց հետո ասել է Իլիա Թոֆուրիան։

Հիշեցնենք, որ թեթեւ քաշային կարգում UFC-ի նոր չեմպիոնն է Իլիա Թոփուրիան։ Գոտու համար մենամարտում 27-ամյա վրացին նոկաուտով հաղթել է ավստրալացի լեգենդար մարտիկ Ալեքսանդր Վոլկանովսկուն։

Նշենք, որ մինչ այդ՝ փետրվարի 26-ին, վրացի մարտիկը, ով հանդես է գալիս նաև Իսպանիայի անունից, Մադրիդի «Ռեալի» «Սանտիագո Բեռնաբեու» արենայում UFC-ի գոտին ներկայացրեց ֆուտբոլի և խառը մենամարտերի մեծ թվով երկրպագուների: