Իլիա Ղուդուշաուրիին որպես խափանման միջոց սահմանվել է 500 000 լարի գրավ
Դատարանը առողջապահության նախկին փոխնախարար Իլիա Ղուդուշաուրիի համար, որպես խափանման միջոց սահմանել է 500 000 լարի գրավ։ Գրավը նշանակում է, որ Իլիա Ղուդուշաուրին կազատվի բանտից գումարը վճարելուց հետո։
Բացի այդ, դատախազության պահանջով, Ղուդուշաուրիին կզրկեն անձը հաստատող քարտից և անձնագրից։
Պաշտպանությունը և մեղադրյալ Իլիա Ղուդուշաուրին համաձայնեցին դատախազի միջնորդությանը։
Դատավոր Նանա Շամաթավան լիովին բավարարեց դատախազի միջնորդությունը։
Իլիա Ղուդուշաուրիին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով, որը ենթադրում է պաշտոնեական լիազորությունների չարաշահում։ Ղուդուշաուրին ընդունում է մեղադրանքը։