Իլիա Դարչիաշվիլի. Գարեջիի թեման ունի կոնկրետ տարածք, հանձնաժողով, որի շրջանակներում պետք է լուծվի հարցը, մենք կշարունակենք շփումն ու խորհրդակցությունները մեր ադրբեջանցի գործընկերների հետ

17:52, 20.10.2022

Դավիթ Գարեջիի թեման ունի կոնկրետ տարածք, կա կոնկրետ հանձնաժողով, որի շրջանակներում պետք է լուծվի այդ հարցը,- այս մասին նախարարի ժամ ձևաչափով ելույթի ժամանակ հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։

Դավիթ Գարեջիի վանական համալիրի մասին «Ազգային շարժման» անդամ Ռոման Գոցիրիձեի հարցին նախարարն արձագանքել է.

«Դավիթ Գարեջիի թեմայի վերաբերյալ ասեմ, որ այս զգայուն թեմայի շուրջ ես հնարավորություն ունեցա խոսելու երկու ռազմավարական գործընկեր Վրաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին։ Այս հարաբերությունները դինամիկ են: Մենք բարձր ենք գնահատում բոլոր այն քայլերը, որ երկու երկրներն անում են միմյանց նկատմամբ։ Ինչ վերաբերում է Գարեջի թեմային, ապա այս հարցն ունի կոնկրետ տարածք, կա կոնկրետ հանձնաժողով, որի շրջանակներում պետք է լուծվի այս հարցը։ Մենք կշարունակենք շփումն ու խորհրդակցությունները մեր ադրբեջանցի գործընկերների հետ այս ուղղությամբ»,- ասել է Իլիա Դարչիաշվիլին։

Նմանատիպ