Իլիա Դարչիաշվիլի. Ակտիվորեն քննարկվում է Թուրքիայի նախագահի Վրաստան այցի հնարավորությունը, բարձր մակարդակի համագործակցության խորհրդի աշխատանքի վերսկսումը

14:18, 20.10.2022

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին «Նախարարի ժամ» ձևաչափով իր ելույթի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, խոսել է արտաքին գործերի նախարարության ծրագրերի մասին։

Ինչպես նշեց Իլիա Դարչիաշվիլին, ակտիվորեն քննարկվում է Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական համագործակցության բարձր մակարդակի խորհրդի աշխատանքի թարմացումը։

Նրա խոսքով՝ դիտարկվում է նաեւ Թուրքիայի նախագահի՝ Վրաստան այցի հնարավորությունը։

«Ակտիվորեն քննարկվում է Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական համագործակցության բարձր մակարդակի խորհրդի աշխատանքի թարմացումը։ Նաեւ Թուրքիայի նախագահի Վրաստան այցի հնարավորությունը։ Մենք՝ երկու երկրներս, որոշակի ժամանակ աշխատել ենք այս ուղղությամբ, ինչը, կարծում եմ, շատ կարևոր կլինի երկկողմ հարաբերություններում»,- ասել է Իլիա Դարչիաշվիլին։

Նմանատիպ