Իլհամ Ալիևի այցը Վրաստան մեկնարկել է

10:34, 06.04.2026

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը պետական ​​այցով ժամանել է Վրաստան։

Իլհամ Ալիևի պաշտոնական դիմավորման արարողությունը տեղի է ունեցել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում։

Ադրբեջանի նախագահին օդանավակայանում դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։

Պետական ​​այցի շրջանակներում Ադրբեջանի Հանրապետության նախագահը կհանդիպի Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Վրաստանի նախագահական պալատում կկայանա Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնական դիմավորման արարողությունը, որից հետո նախատեսվում է Միխեիլ Ղավելաշվիլիի և Իլհամ Ալիևի անձնական հանդիպումը։

Վրաստանի վարչապետը Ադրբեջանի Հանրապետության նախագահին կհյուրընկալի կառավարության աշխատակազմում։ Իրակլի Կոբախիձեն և Իլհամ Ալիևը հանդիպումներ կունենան ինչպես անձնական, այնպես էլ ընդլայնված կազմով, որից հետո առաջնորդները համատեղ հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար։

Վրաստան կատարած պետական ​​այցի շրջանակներում Ադրբեջանի Հանրապետության նախագահը ծաղկեպսակ կդնի Հերոսների հրապարակում գտնվող Հերոսների հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցի Ադրբեջանի ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հիշատակին:

Նմանատիպ