Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնում Միխեիլ Ղավելաշվիլիին՝ Փոնիճալայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

11:19, 21.11.2026

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնում Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիին՝ Փոնիճալայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։

Ինչպես նշված է ցավակցական ուղերձում, Ալիևը տուժածներին շուտափույթ ապաքինում է մաղթում։

«Հարգելի՛ նախագահ, խորապես ցնցված ենք Թբիլիսիի բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների և վիրավորների մասին տարածված լուրից։ Այս ողբերգության կապակցությամբ անձամբ իմ և ադրբեջանցի ժողովրդի անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, ինչպես նաև ողջ վրաց ժողովրդին։ Տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- նշված է Ալիևի ցավակցական ուղերձում։

Նոյեմբերի 19-ին Փոնիճալայի բնակելի շենքում տեղի ունեցած գազի պայթյունին հաջորդել էր փլուզում։ Դեպքի հետևանքով զոհվել է վեց մարդ, իսկ հինգ տուժած տեղափոխվել է կլինիկաներ, նրանցից երեքը շարունակում են մնալ բուժհաստատություններում։

Վրաստանի կառավարության կարգադրությամբ՝ 2026 թվականի նոյեմբերի 22-ը հայտարարվել է սգո օր։

Նմանատիպ