Իլհամ Ալիևը 2 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել Ուկրաինային

12:47, 11.08.2025

Ադրբեջանի նախագահը երկու միլիոն դոլար մարդասիրական օգնություն է հատկացրել Ուկրաինային։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ Ադրբեջանը երկու միլիոն դոլար մարդասիրական օգնություն է հատկացրել Ուկրաինայի էներգետիկայի նախարարությանը։
Ըստ ստորագրված փաստաթղթի՝ գումարը կհատկացվի Ադրբեջանի նախագահի պահուստային ֆոնդից, որը կծախսվի Ադրբեջանում արտադրված և այնուհետև Ուկրաինա ուղարկվող էլեկտրոնային սարքավորումների վրա։

Նմանատիպ