Իլհամ Ալիև. Հայերն ու ադրբեջանցիները կողք կողքի ապրում են Ռուսաստանում, Ուկրաինայում և նույնիսկ Վրաստանի գյուղերում, ինչո՞ւ չեն կարող նույն հաջողությամբ ապրել Ադրբեջանում կամ Հայաստանում
Իլհամ Ալիև. Հայերն ու ադրբեջանցիները կողք կողքի ապրում են Ռուսաստանում, Ուկրաինայում և նույնիսկ Վրաստանի գյուղերում, ինչո՞ւ չեն կարող նույն հաջողությամբ ապրել Ադրբեջանում կամ Հայաստանում

Հայերն ու ադրբեջանցիները կողք կողքի ապրում են Ռուսաստանում, Ուկրաինայում և նույնիսկ Վրաստանի գյուղերում, ինչո՞ւ Ղարաբաղը լքած հայերը չեն կարող նույն հաջողությամբ ապրել Ադրբեջանում կամ Հայաստանում,- այս մասին «Euronews»-ին տված հարցազրույցում ասել է Ադբրեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի նախագահի խոսքով, Ադրբեջանը բազմազգ երկիր է, և Ադրբեջանում ոչ մի էթնիկ խումբ երբևէ չի բախվել որևէ կրոնական կամ էթնիկ պատկանելության վրա հիմնված որևէ վախի կամ խնդրի։

«Ի դեպ, այսօր հայ բնակչությունն առանց խնդիրների ապրում է Ադրբեջանի տարբեր հատվածներում։ Հայերն ու ադրբեջանցիները կողք կողքի ապրում են Ռուսաստանում, Ուկրաինայում և նույնիսկ Վրաստանի գյուղերում։ Ինչո՞ւ չեն կարող նույն հաջողությամբ ապրել Ադրբեջանում կամ Հայաստանում։ Կարծում եմ՝ նրանք կարող են»,- ասել է Իլհամ Ալիեւը։

Ադրբեջանի նախագահը նաեւ նշել է, որ լուրջ խոչընդոտ չի տեսնում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։