Վերականգնման ժամանակահատվածում Ռուսթավելիի պողոտայում տրանսպորտի տեղաշարժը չորս ամսվա ընթացքում կսահմանափակվի
Թբիլիսիում սկսվում է Շոթա Ռուսթավելիի պողոտայի ամբողջական վերականգնումը։
Աշխատանքները հուլիսի 23-ից կշարունակվեն չորս ամիս, հետևաբար այս ժամանակահատվածում քաղաքի գլխավոր պողոտայում և Մերաբ Կոստավայի փողոցի մի հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը կսահմանափակվի։
Սահմանափակումը գործելու է Թամար Ճովելիձեի փողոցից մինչև Ազատության հրապարակ ընկած վերականգնողական տարածքում։ Նաև երթևեկությունն ամբողջությամբ կարգելվի Վասո Աբաշիձեի փողոցում։
Սահմանափակման ժամանակահատվածում երթևեկությունը հնարավոր կլինի այլընտրանքային երթուղիներով.
Պետրե Մելիքիշվիլիի պողոտայից դեպի Ազատության հրապարակ ընթացող ավտոմեքենաները կշարժվեն Իվանե Թարխնիշվիլիի, Վասիլ Բարնովի, Կոտե Մաղաշվիլիի, Պոլիկարպե Կակաբաձեի, Դանիել Ճոնքաձեի, Ամաղլեբայի, Լադո Ասաթիանիի և Շալվա Դադիանիի փողոցների միջոցով.
Նիկոլոզ Բարաթաշվիլիի փողոցից դեպի Մերաբ Կոստավայի փողոց ընթացող ավտոմեքենաները շրջանցումը կկարողանան կատարել Ռևազ Թաբուկաշվիլիի և Սանդրո Ինաշվիլիի փողոցների, Առաջին Հանրապետության հրապարակի, Գիորգի Ախվլեդիանիի և Նիկո Նիկոլաձեի փողոցների անցմամբ.
Միխեիլ Ջավախիշվիլիի փողոցից դեպի Ռուսթավելիի պողոտա ընթացող ավտոմեքենաները կշարժվեն Ռևազ Թաբուկաշվիլիի, Ռևազ Լաղիձեի, Մարի Բրոսեի փողոցների և Զվիադ Գամսախուրդիայի անվան ափամերձ փողոցի միջոցով.
Ալեքսանդր Գրիբոեդովի փողոցը՝ Վանո Սարաջիշվիլիի փողոցից մինչև Ալեքսանդր Ճավճավաձեի փողոցի խաչմերուկ, կդառնա երկկողմանի։
Վերականգնման ընթացքում ժամանակավորապես կփոխվեն նաև հասարակական տրանսպորտի երթուղիները։ Մասնավորապես, N301, 305, 306, 308, 309, 310, 314, 326, 331, 337, 342, 344, 345, 352, 358, 388 և 397 ավտոբուսները, ինչպես նաև N472, 532, 540 և 541 երթուղային տաքսիները Մելիքիշվիլիի պողոտայից երթևեկելիս Հերոսների հրապարակի և Քուռ գետի աջ ափի միջոցով կկապվեն Բարաթաշվիլիի փողոցին, որտեղից ուղևորների սպասարկումը կշարունակեն սովորական երթուղով։
Հակառակ ուղղությամբ ավտոբուսներն ու երթուղային տաքսիները Բարաթաշվիլիի փողոցից Կուր գետի ափերի միջոցով կրկին կվերադառնան Հերոսների հրապարակ և կօգտվեն սահմանված սխեմայից։
N359 և N391 ավտոբուսները կշարժվեն Հերոսների հրապարակի և Գալակտիոն Տաբիձեի կամրջի անցմամբ. N378 ավտոբուսն այլևս չի հասնի «Ռուսթավելի» մետրոյի կայարան և կշարժվի Հերոսների հրապարակի ուղղությամբ. N408 երթուղային տաքսին երթևեկությունը կսկսի Ազատության հրապարակից և Մելիքիշվիլիի պողոտայից կկապվի Թամար Ճովելիձեի փողոցին. N420 երթուղային տաքսին այլևս չի անցնի «Ռուսթավելի» մետրոյի կայարանով և կշարժվի Գուրամ Ռչեուլիշվիլիի փողոցից, կկապվի Մելիքիշվիլիի պողոտայում և ընթացքը կշարունակի Թամար Ճովելիձեի փողոցով. N457 երթուղային տաքսին կշարժվի Վարազիսխևիի, Մելիքիշվիլիի պողոտայի, Թամար Ճովելիձեի, Բելինսկու և Բարնովի փողոցների անցմամբ։
Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը և պատճառված անհանգստության համար ներողություն է խնդրում քաղաքացիներից։