Միգրացիայի դեպարտամենտը Վրաստանից արտաքսել է օտարերկրյա 102 քաղաքացու
Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերի ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսել են օտարերկրյա 102 քաղաքացու։
Միգրացիայի դեպարտամենտի կողմից իրականացված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Պակիստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Հնդկաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Թաիլանդի, Ֆիլիպինների, Ալժիրի, Եգիպտոսի, Հորդանանի, Սուդանի, Լիբանանի, Նիգերիայի, Չինաստանի, Ղազախստանի և այլ պետությունների, ընդհանուր առմամբ, 102 քաղաքացի։
Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց համար սահմանվել է երկիր մուտքի արգելք։
Տեղեկությունը տարածում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։