Իլհամ Ալիև. Հայաստանը հրաժարվում է մեզ տրամադրել ականապատված դաշտերի ամբողջական քարտեզները

16:07, 15.10.2021

Ադրբեջանի Հանրապետության հիմնական խնդիրը ազատագրված տարածքների մաքրումն ու ավերված ենթակառուցվածքների վերականգնումն է, սակայն հայկական կողմը հրաժարվում է հանձնել ականապատ տարածքների քարտեզները, – ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ղեկավարների խորհրդի նիստին:

Միջոցառումն անցկացվել է տեսաժողովի ձևաչափով:

«Հայաստանը հրաժարվում է մեզ տրամադրել ականապատված դաշտերի ամբողջական քարտեզները: Ադրբեջան ուղարկված փոքր թվով քարտեզներն ունեն ընդամենը 25% ճշգրտություն», – ասել է Ալիեւը:

Նմանատիպ