Իլհամ Ալիև. Ադրբեջանն ամեն ինչ արել է «Թրամփի ճանապարհի» արագ իրականացումն ապահովելու համար
Իլհամ Ալիև. Ադրբեջանն ամեն ինչ արել է «Թրամփի ճանապարհի» արագ իրականացումն ապահովելու համար

Ադրբեջանը կատարել է ամեն անհրաժեշտ քայլ՝ «Թրամփի երթուղու» արագ իրականացումն ապահովելու համար, – այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով՝ այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ, ստորագրվել է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հռչակագիրը, որը նախատեսում է անխափան կապ Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ալիևը վստահություն է հայտնել, որ այս երթուղին՝ որպես «Միջին միջանցքի» հաջորդ կարևոր հատված, կդառնա Ասիայի և Եվրոպայի միջև կապող հիմնական տրանսպորտային հանգույց, կխթանի միջազգային բեռնափոխադրումների տարանցիկ հնարավորությունների ընդլայնմանը և կնպաստի տարածաշրջանային երկրների բարօրությանն ու նրանց ինտեգրմանը գլոբալ մատակարարման շղթաներում։

Նրա խոսքով՝ «Թրամփի երթուղին» մեծ պոտենցիալ ունի նաև ապագայում էներգակիրների, էլեկտրաէներգիայի (հատկապես՝ վերականգնվող աղբյուրներից ստացված) և օպտիկամանրաթելային մալուխների տեղափոխման համար։