Իլհամ Ալիև. Ադրբեջանի տարածքում Հայաստանի երկրորդ պետության ստեղծում թույլ չենք տա
Ադրբեջանի տարածքում Հայաստանի երկրորդ պետության ստեղծում թույլ չենք տա,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Ինտերֆաքսի» հետ հարցազրույցում:
«Եթե որևէ մեկը հայերի համար ցանկանում է ստեղծել երկրորդ պետություն, ապա թող իր տարածքը փոխանցի և այնտեղ ստեղծեն»,- հայտարարել է Ալիևը՝ ռուսական հրատարակությանը տված հարցազրույցում:
Ինչպես նշել է Ադրբեջանի նախագահը, ինքնորոշումը միջազգային իրավունքի կարևոր սկզբունք է, սակայն այն չպետք է խախտի երկրի տարածքային ամբողջականությունը, որն անհնար է փոխել առանց այս երկրի թույլտվության:
Ալիևի խոսքով, եթե խոսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական ճանապարհով կարգավորման մասին, Հայաստանի զինված ուժերը պետք է անհապաղ լքեն Կալբաջարի և Լաչինի շրջանները և Աղդամի շրջանի մի մասը: