Իլհամ Ալիև – Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցությունը փոխել է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ավելի լայն աշխարհագրության էներգետիկ քարտեզը
Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցության արդյունքում փոխվել է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ավելի լայն աշխարհագրության էներգետիկ քարտեզը,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լաչինում Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի եռակողմ գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ։
Նրա խոսքով՝ Ասիան և Եվրոպան Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով կապող տրանսպորտային ուղիները ռազմավարական նշանակություն ունեն։
«Մեր երկրները կարևոր դեր են խաղացել էներգետիկ անվտանգության ապահովման գործում, և այսօր մեկնարկել են վերականգնվող էներգիայի արտադրության և արտահանման խոշորածավալ նախագծեր։ Բացի այդ, Ասիան և Եվրոպան Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով կապող տրանսպորտային ուղիները ռազմավարական նշանակություն ունեն», – նշել է Ալիևը։