IJEVAN և ARARAT կոնյակները առանց ակցիզի իրացնելու փաստի հիման վրա ձերբակալվել է մեկ անձ

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, պետակավորման ենթակա մեծ քանակությամբ ակցիային ապրանքի առանց ակցիզային պիտակի պահելու-տեղափոխելու-իրացնելու փաստի հիման վրա ձերբակալել են մեկ հոգու:

Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, Ռուսթավի քաղաքում, իրացնում էր մեծ քանակությամբ տարբեր անվանումների ոգելից խմիչքնեեր՝ առանց համապատասխան ակցիզային պիտակի:

Քննչական գործողությունների արդյունքում առգրավված է առանց ակցիզի BELUGA, HENNESSY, IJEVAN և ARARAT խմիչքները, որոնց շուկայական գինը գերազանցում է 7 000 լարին:

Գործի առնչությամբ ընթանում է հետաքննություն, Վրաստանի ՔՕ-ի 200-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նկատի ունի 4-ից 6 տարվա ազատազրկում: