Իենս Ստոլտենբերգ - Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, մենք լիովին աջակցում ենք Վրաստանի Եվրաատլանտյան ձգտումներին
Իենս Ստոլտենբերգ - Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, մենք լիովին աջակցում ենք Վրաստանի Եվրաատլանտյան ձգտումներին

ՆԱՏՕ-ի գործընկերությունը եզակի է Վրաստանի հետ, դուք դաշինքի ամենակարևոր գործող գործընկերներից և հավատարիմ ընկերներից մեկն եք, – այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը։ Բրյուսելում Իենս Ստոլտենբերգը և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին համատեղ հայտարարություն են արել:

«Ուրախ եմ ձեզ հյուրընկալել այստեղ և ուրախ եմ, որ միացել եք Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի առաջին նիստից անցել է 10 տարի, և այդ ժամանակից ի վեր մեր գործընկերությունը դարձել է ավելի սերտ: ՆԱՏՕ-ի գործընկերությունը եզակի է Վրաստանի հետ։ Դուք դաշինքի ամենակարևոր գործող գործընկերներից և հավատարիմ ընկերներից մեկն եք։ Մեր գործընկերությունը ՆԱՏՕ-ին և Վրաստանին ավելի ապահով և պաշտպանված է դարձնում», – հայտարարել է Ստոլտենբերգը։

Ըստ Յենս Ստոլտենբերգի հայտարարության, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ և սա երեկ հաստատել են դաշինքի անդամները: