Իցհակ Հերցոգը շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլիին և ամբողջ Վրաստանին Անկախության օրվա կապակցությամբ
Իսրայելի Պետության նախագահ Իցհակ Հերցոգը շնորհավորել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիին և ամբողջ Վրաստանին Անկախության օրվա կապակցությամբ։
Իցհակ Հերցոգի խոսքով՝ Իսրայելը կարևորում է Վրաստանի հետ ունեցած կարևոր հարաբերությունները։
«Իսրայելի Պետության և նրա քաղաքացիների անունից խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ: Մենք խորապես գնահատում ենք Վրաստանի հետ մեր ունեցած կարևոր հարաբերությունները, քանի որ մեզ միավորում են աշխարհաքաղաքական ընդհանուր շահերի մի շարք ոլորտներ: Ես կշարունակեմ աշխատել մեր ժողովուրդների միջև գործընկերության խորացման և ընդլայնման ուղղությամբ այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, զբոսաշրջությունը և մշակութային փոխանակումները: Քաղաքականությունից այն կողմ մեր երկու ժողովուրդների միջև կա խորը և պատմական կապ: Վրաստանի բազմազան հրեական համայնքը և վրացի հրեաները շարունակում են կենդանի կամուրջ լինել մեր միջև՝ ստեղծելով ամուր հիմք մեր բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ և վրաց ժողովրդին ազգային նշանակության այս օրվա կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ խաղաղություն և բարգավաճում», – ասվում է շնորհավորական նամակում: