Ի պատասխան Ռուսաստանի գործողությունների՝ մենք խնդրել ենք մեր ռազմական հրամանատարներին առաջարկել տարբերակներ՝ այն, ինչ մենք անվանում ենք զրոյացում, ՆԱՏՕ-ի երկարաժամկետ ադապտացիա. Ենս Ստոլտենբերգ
Ի պատասխան Ռուսաստանի գործողությունների՝ մենք խնդրել ենք մեր ռազմական հրամանատարներին առաջարկել տարբերակներ՝ այն, ինչ մենք անվանում ենք զրոյացում, ՆԱՏՕ-ի երկարաժամկետ ադապտացիա, – այս մասին բրիտանական Telegraph-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
Ստոլտենբերգի խոսքով՝ դաշինքը «շատ հիմնարար վերափոխման մեջ է», որն արտացոլում է Ուկրաինայում Վլադիմիր Պուտինի պատերազմի «երկարաժամկետ հետևանքները»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ռուսական ագրեսիան զսպելու համար նախատեսվում է զորքերի մշտական տեղակայում ՆԱՏՕ-ի արևելյան սահմաններին։
«Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, նոր իրողություն է, եվրոպական անվտանգության նոր նորմ։ Հետևաբար, մենք խնդրել ենք մեր ռազմական հրամանատարներին առաջարկել տարբերակներ այն բանի համար, որը մենք անվանում ենք զրոյացում՝ երկարաժամկետ հարմարեցում ՆԱՏՕ-ին: ՆԱՏՕ-ն պատմության մեջ ամենահաջող դաշինքն է երկու պատճառով. Նախ՝ մենք կարողացանք միավորել Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան։ Երկրորդ՝ մենք կարողացանք փոխվել, երբ աշխարհը փոխվեց։ Այժմ աշխարհը փոխվում է, ՆԱՏՕ-ն նույնպես»,- ասել է Ստոլտենբերգը։
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը մտահոգված է, որ Ռուսաստանն ու Չինաստանը ավելի ու ավելի հաճախ են համագործակցում։ Ըստ Ստոլտենբերգի՝ Չինաստանն ընդհանրապես չի հիշատակվում ՆԱՏՕ-ի 2010 թվականի ռազմավարության մեջ, որը նույնպես կփոխվի, քանի որ Չինաստանի աճող սպառնալիքը պետք է լուծվի: