Իսրայելի բանակը պատմության մեջ առաջին անգամ նախապատրաստել է կանանց տանկային անձնակազմ
Իսրայելի բանակը պատմության մեջ առաջին անգամ նախապատրաստել է կանանց տանկային անձնակազմ

Իսրայելական բանակն իր պատմության մեջ առաջին անգամ նախապատրաստել է 13 աղջիկներից կազմված խումբ՝ տանկային ստորաբաժանման կազմում ծառայության համար։ Նշվում է, որ աղջիկները 8-ամսյա ուսուցում են անցել և ուղևորվում են երկրի հարավային սահմանները պաշտպանելու։

Փորձն անցկացվում է ծրագրի շրջանակում, որը պետք է պարզի գենդերային հավասարության սկզբունքների՝ զրահատանկային մասերում ներդրման նպատակահարմարությունը։

Դրա արդյունքները կամփոփեն 2018 թվականի մարտին՝ գնահատելով այն, թե ինչպես են կանայք ծառայություն իրականացնում Եգիպտոսի հետ սահմանը պաշտպանող ուժերի կազմում։