Միխեիլ Սաակաշվիլու կողմնակիցները նրան դուրս են բերել ոստիկանական մեքենայից:
Առաջին ալիքի լրագրողի տեղեկությամբ, Օդեսայի նախկին նահանգապետի աջակիցները կոտրել են այն մեքենայի ապակիները, որտեղ ձերբակալված էր Սաակաշվիլին:
Օդեսայի նախկին նահանգապետը շնորհակալություն է հայտնել կողմնակիցներին ազատության համար և հայտարարել, որ ակցիաներ կանցկացնի Ուկրաինայի նախագահի հրաժարականի պահանջով և կրկին շարունակելու է պայքարը:
«Պորոշենկոն փորձում է ինձ ձերբակալել Պուտինի հետ գործարքից հետո: Ես կշարունակեմ պայքարը ձեզ հետ»,- դիմել է Սաակաշվիլին կողմնակիցներին: