Ինչի՞ համար է ջինսե տաբատի փոքր գրպանը
Ինչի՞ համար է ջինսե տաբատի փոքր գրպանը

The Independent-ը բացահայտել է, թե ինչի համար է իրականում ջինսի տաբատի փոքր, ուղղանկյունի և բավականին անհարմար գրպանիկը:

Ըստ աղբյուրի՝ դա ջինսի հանրահայտ մոդելավորողներից Լևայ Սթրոսի հղացումն է: Մինչ շատերը կարծում են, թե գրպանիկը մանրադրամ պահելու համար է կամ նույնիսկ մեր դարում արդեն՝ բջջայինների, իրականում դա նախատեսված է գրպանի ժամացույցի համար:

Փորձագետները նորաձևության բլոգներում հաստատել են, որ իսկապես ժամանակին Սթրոսը այդ գրպանն առաջարկել է՝ գրպանի ժամացույց տեղավորելու նպատակով: