Իրաքի վարչապետը հայտարարել է ԻՊ-ի դեմ պատերազմի ավարտի մասին

21:01, 09.12.2017

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պատերազմի ավարտի մասին: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:

«Մեր ուժերն ամբողջությամբ վերահսկում են Սիրիայի և Իրաքի սահմանը, ահա թե ինչու հայտարարում եմ ԻՊ-ի դեմ պատերազմի ավարտի մասին», – ասել է վարչապետը:

Իրաքի բանակը հայտնել է, որ «Իրաքի ամբողջ տարածքն ազատագրվել է ԻՊ ահաբեկիչների հրոսախմբերից»:

Նմանատիպ