Հզոր երկրաշարժ Ինդոնեզիայում. կան զոհեր և վիրավորներ
Հզոր երկրաշարժ Ինդոնեզիայում. կան զոհեր և վիրավորներ

Ինդոնեզիայի իշխանությունները հայտնել են Յավա կղզու ափերի մոտ տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի և տուժածների մասին:

«Չիամիս շրջանում տներ են փլուզվել: Կան զոհեր և վիրավորներ: Տեղի բնակիչները բարձրանում են լեռներ՝ խուսափելով մոտեցող ցունամիից»,- ասվում է երկրի բնական աղետների կանխարգելման հարցերով զբաղվող գործակալության հաղորդագրության մեջ:

Իր հերթին, ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 6,5 մագնիտուդ, մեկ այլ տեղեկություն համաձայն՝ 7,5 մագնիտուդ: