Հյուսիսային Կորեայում նշել են Կիմ Չեն Ինի տատիկի 100-ամյա հոբելյանը
Հյուսիսային Կորեայում նշել են Կիմ Չեն Ինի տատիկի 100-ամյա հոբելյանը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը մեծ հանդիսություն է կազմակերպել՝ ի պատիվ իր տատի՝ Կիմ Չեն Սուկի 100-ամյակի։ Հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ՝ նրա հիշատակը հարգելու։ Հանդիսության ավարտին «հեղափոխության մոր» հուշարձանին ծաղկեպսակ են դրել։

Կիմ Չեն Սուկը եղել է Հյուսիսային Կորեայի հիմնադիր Կիմ Իր Սենի առաջին կինը և երկրի ապագա ղեկավար Կիմ Չեն Իրի մայրը։

Նա եղել է Հյուսիսային Կորեայի անկախության վառ կողմնակից, կոմունիստ գործիչ։ 1936 թվականից ծառայության է անցել Ժողովրդական բանակի շարքերում։

1940 թվականին աղջիկն ամուսնացել է Կիմ Իր Սենի հետ։ Նա մահացել է 1949 թվականի սեպտեմբերի 22-ին՝ ծննդաբերության ժամանակ, երբ եղել է 31 տարեկան։

Հայրենիքում Հյուսիսային Կորեայի առաջնորդի տատիկը համարվում է «հակաճապոնական պատերազմի հերոսուհի», «հեղափոխության մայր»։

Կիմ Չեն Սուկի կերպարը հաճախ կիրառվում է քաղաքական քարոզչության համար։