Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունում ԱՄՆ-ի «Ոսկե գմբեթ» նախագիծը անվանել են «գերինքոտության գագաթնակետ» և հայտարարել, որ այս նախագիծը կարող է տիեզերական տարածքը վերածել պոտենցիալ միջուկային պատերազմի դաշտի
Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունում քննադատել են ԱՄՆ-ի «Ոսկե գմբեթ» նախագիծը և հայտարարել, որ այն կարող է տիեզերական տարածքը վերածել հնարավոր միջուկային պատերազմի դաշտի։
Նրանց խոսքով՝ այս ծրագիրը «գերազանցության գագաթնակետն» է։
Ավելի վաղ, Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ լրջորեն անհանգստացած է ԱՄՆ-ի «Ոսկե գմբեթ» նախագծով և կոչ էր արել Վաշինգտոնին՝ հրաժարվել դրա զարգացումից։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հաստատել է 175 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծը, որը կոչվում է «Ոսկե գմբեթ»։