Հյուսիսային Կորեան արձակել է անհայտ մոդելի հրթիռ

Հյուսիսային Կորեան արձակել է անհայտ մոդելի հրթիռ: Տեղեկությունը տարածում է Հյուսիսային Կորեայի զինված ուժերի գլխավոր շտաբը: Տարածված տեղեկությամբ, Փհենյանը հյուսիս-արևմտյան տարածքից արևելքի ուղղությամբ հրթիռը արձակել է տեղի ժամանակով 16:30-ին:

Նախորդ շաբաթ, Հյուսիսային Կորեան արևելյան ափից կարճ շառավղով արձակել է մի քանի հրթիռ, որոնք ծածկել են 70-200կիլոմետր հեռավորություն և ընկել ծովը:

Փետրվարի 28-ին երկու երկրների առաջնորդների միջև անցկացված վերջին գագաթնաժողովն ավարտվել է առանց կարևոր արդյունքների և կողմերը չեն հասել համաձայնության: