Հյուսիսատլանտյան խորհուրդը Բրյուսելում հանդիպելու է Վրաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների հետ
Բրյուսելում, ՆԱՏՕ-ի շտաբակայանում բացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի արտաքին գործերի մինիստերիալը: Մինիստերիալի շրջանակներում, այսօր անցկացվելու է Հյուսիսատլանտյան խորհրդի (NAC) հանդիպումը Վրաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների հետ:
Վրաստանի արտաքին գործերի նախարարույթան տեղեկությամբ, հանդիպմանը քննարկվելու է Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման գործընթացի հետ կապված հարցերի ամբողջ սպեկտրը: Ինչպես նաև, առանձնահատուկ ուշադրություն է հատկացվելու Սև ծովի տարածաշրջանում առկա մարտահրավերներին և Վրաստանի բռնազավթված տարածքներում ստեղծված իրավիճակին:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության գնահատմամբ, Վրաստանի մասնակցությամբ նման բարձր մակարդակի հանդիպման անցկացումը այն բանի վառ ապացույցն է, որ դաշինքը կայուն աջակցում է Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցությանը և համապատասխանաբար, մեկ անգամ ևս ընդգծում Վրաստանի, որպես թեկնածու երկրի նշանակությունը ՆԱՏՕ-ի քաղաքական օրակարգում:
ՆԱՏՕ-ի արտաքին գործերի մինիստերիալը բացվելու է այսօր և փակվելու՝ վաղը: