Հյուսիսատլանտյան դաշինքը կշարունակի Վրաստանին օգնել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար. Ենս Սթոլթենբերգ
Հյուսիսատլանտյան դաշինքը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար կշարունակի Վրաստանին օգնել նաև ապագայում,- այս մասին հայտարարել է Ենս Սթոլթենբերգը՝ «Ժառանգություն» հիմնադրամի սեմինարին անցկացված մամլո ասուլիսին:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով, Վրաստանի համար ՆԱՏՕ-ն կարևոր է, այնպես ինչպես ՆԱՏՕ-ի համար Վրաստանը, ուստի կողմերի միջև գործընկերության խորացումը կշարունակվի սովորական ռեժիմում:
Մամլու ասուլիսին խոսելիս Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը հիշել է հուլիսին անկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որտեղ հանդիպել է Վրաստանի նախագահին: Նրա խոսքով, Գիորգի Մարգվելաշվիլու հետ ունեցել է շատ լավ հանդիպում:
Ենս Սթոլթենբերգը նշել է, որ հենց այդ գագաթնաժողովին է ընդգծվել, որ Վրաստանը պարտադիր կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, հավելելով, որ անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումների իրագործման նպատակով դաշինքն աջակցում է Վրաստանին: