Հույս ունենք, որ Ժնևյան գալիք հանդիպմանը հնարավորություն կունենանք, տարիների ընթացքում գոյություն ունեցող փակուղային իրավիճակից դուրս գալու համար կձեռնարկենք կոնկրետ քայլեր. Վրատսանի ԱԳՆ
Հույս ունենք, որ Ժնևյան գալիք հանդիպմանը հնարավորություն կունենանք, տարիների ընթացքում գոյություն ունեցող փակուղային իրավիճակից դուրս գալու և հակամարտության խաղաղ կարգավորման համար կձեռնարկենք կոնկրետ քայլեր,-այս հայտարարությունը արել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում, ի պատասխան երեկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից տարածած հայտարարությանը:
Ինչպես առաջին ալիքին հայտնել են արտգործնախարարությունում, նրանք մեկ անգամ ևս կոչ են անում Ռուսաստանի դաշնությանը, քայլեր ձեռնարկել Արչիլ Տատունաշվիլիի աճյունը անհապաղ փոխանցելու համար:
«Ծանոթացել ենք Ռուսաստանի դաշնության արտաքին գործերի նախարարության հայտարարության հետ: Ժնևյան բանակցությունները կարևոր ձևաչափ է Ռուսաստան-Վրաստան հակամարտության կարգավորման համար: Հույս ունենք, որ գալիք հանդիպմանը հնարավորություն կունենանք, տարիների ընթացքում գոյություն ունեցող փակուղային իրավիճակից դուրս գալու և հակամարտության խաղաղ կարգավորման համար կձեռնարկենք կոնկրետ քայլեր: Բացի այդ, մեկ անգամ ևս կոչ ենք անում Ռուսաստանի դաշնությանը, քայլեր ձեռնարկել Արչիլ Տատունաշվիլիի աճյունը անհապաղ փոխանցելու համար»,-ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մեջ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, Գիորգի Կվիրիկաշվիլիի մարտի 9-ի ուղերձին պատասխանել է երեկ: Ինչպես նշված է հայտարարության մեջ, Մոսկվայում դրական են գնահատել վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan