Հույս ունենք, որ Ժնևյան գալիք հանդիպմանը հնարավորություն կունենանք, տարիների ընթացքում գոյություն ունեցող փակուղային իրավիճակից դուրս գալու համար կձեռնարկենք կոնկրետ քայլեր. Վրատսանի ԱԳՆ

10:39, 13.03.2018

Հույս ունենք, որ Ժնևյան գալիք հանդիպմանը հնարավորություն կունենանք, տարիների ընթացքում գոյություն ունեցող փակուղային իրավիճակից դուրս գալու և հակամարտության խաղաղ կարգավորման համար կձեռնարկենք կոնկրետ քայլեր,-այս հայտարարությունը արել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում, ի պատասխան երեկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից տարածած հայտարարությանը:

Ինչպես առաջին ալիքին հայտնել են արտգործնախարարությունում, նրանք մեկ անգամ ևս կոչ են անում Ռուսաստանի դաշնությանը, քայլեր ձեռնարկել Արչիլ Տատունաշվիլիի աճյունը անհապաղ փոխանցելու համար:

«Ծանոթացել ենք Ռուսաստանի դաշնության արտաքին գործերի նախարարության հայտարարության հետ: Ժնևյան բանակցությունները կարևոր ձևաչափ է Ռուսաստան-Վրաստան հակամարտության կարգավորման համար: Հույս ունենք, որ գալիք հանդիպմանը հնարավորություն կունենանք, տարիների ընթացքում գոյություն ունեցող փակուղային իրավիճակից դուրս գալու և հակամարտության խաղաղ կարգավորման համար կձեռնարկենք կոնկրետ քայլեր: Բացի այդ, մեկ անգամ ևս կոչ ենք անում Ռուսաստանի դաշնությանը, քայլեր ձեռնարկել Արչիլ Տատունաշվիլիի աճյունը անհապաղ փոխանցելու համար»,-ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մեջ:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, Գիորգի Կվիրիկաշվիլիի մարտի 9-ի ուղերձին պատասխանել է երեկ: Ինչպես նշված է հայտարարության մեջ, Մոսկվայում դրական են գնահատել վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունը:

Նմանատիպ