Հույս ունեմ, վերջնական ընթերցմանը սահմանադրական փոփոխությունները կունենան բոլոր կողմերի աջակցությունը. Ադամ Քինզինգեր
Հույս ունեմ, վերջնական ընթերցմանը սահմանադրական փոփոխությունները կունենան բոլոր կողմերի աջակցությունը,- այս մասին ամերիկացի կոնգրեսական Ադամ Քինզինգերը հայտարարել է վրաց լրագրողների հետ տեսակոնֆերանսի ժամանակ:
Ամերիկացի կոնգրեսականի խոսքով, հիմնական կոչը մարտի 8-ի համաձայնագրի կատարումն է:
Ադամ Քինզինգերին հարցրել են ընդիմության հիմնական պահանջի մասին, որը նախատեսում է Գիորգի Ռուռուային բանտից ազատ արձակելը, և նա պատասխանել է, որ մանրամասների մասին չի խոսելու, քանզի պայմանագրի բոլոր ստորագրողները լավ գիտեն համաձայնագրի պայմանները: