Հուսով ենք, նախընտրական քարոզարշավի բոլոր մասնակիցները ձեռնպահ կմնան բռնություններից և այս ընտրությունները կլինեն արդար մրցույթ բոլոր կուսակցությունների միջև. Շվեյցարիայի դեսպան
Հուսով ենք, նախընտրական քարոզարշավի բոլոր մասնակիցները ձեռնպահ կմնան բռնություններից և այս ընտրությունները կլինեն արդար մրցույթ բոլոր կուսակցությունների միջև. Շվեյցարիայի դեսպան

Վրաստանում մոտենում է ընտրությունների օրը, հուսով ենք, որ շաբաթ օրը կանցկացվեն արդար և ազատ ընտրություններ,- այս մասին հայտարարել է Վրաստանում Շվեյցարիայի դեսպան, Պատրիկ Ֆրանցելը:

«Հուսով ենք, նախընտրական քարոզարշավի բոլոր մասնակիցները ձեռնպահ կմնան բռնություններից և այս ընտրությունները կլինեն արդար մրցույթ բոլոր կուսակցությունների միջև: Հուսով ենք, որ կտեսնենք բարձր ակտիվություն, որպեսզի Վրաստանում ընտրողները կարողանան որոշել, թե ով է լինելու Վրաստանի հաջորդ կառավարությունը»,- ասել է դեսպանը:

Նրա խոսքով, Շվեյցարիան ուշադիր հետևելու է ընտրությունների ընթացքին:

«Ընտրությունների օրը, այլ դեսպանատների հետ միասին, մենք կունենանք մի փոքր խումբ, որը ներկայացված կլինի  տարբեր ընտրատեղամասերում: Մենք հետևելու ենք քվեարկության ընթացքին»,- նշել է դեսպանը: