Հուսով եմ, հաջորդ հանդիպմանը հնարավոր կլինի համաձայնվել, կնքել համաձայնագիր և ունենալ բազմակուսակցական խորհրդարան. Արչիլ Թալակվաձե
Հուսով եմ, հաջորդ հանդիպմանը հնարավոր կլինի համաձայնվել, կնքել համաձայնագիր և ունենալ բազմակուսակցական խորհրդարան. Արչիլ Թալակվաձե

Ես կցանկանայի հույսը հայտնել, որ հաջորդ հանդիպմանը մենք կկարողանանք համաձայնեցնել դիրքորոշումները, որպեսզի հնարավոր լինի համաձայնության հասնել, կնքել այն և ունենալ բազմակուսակցական խորհրդարան,- այս մասին ԱՄՆ-ի դեսպանի նստավայրում կայացած ընդդիմության և կառավարության ներկայացուցիչների հանդիպումից հետո, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն:

«Այսօրվա հանդիպումը ևս մեկ քայլ է դեպի համաձայնություն, այն իրոք ծառայեց դիրքորոշումները մերձեցնելու քաղաքական համակարգի կայունացման, ընդդիմության և մեծամասնության երկարատև համագործակցությանը վերաբերող կարևոր հարցերին, որն այսօր անհրաժեշտ է մեր երկրին: Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել դեսպաններին, ովքեր նպաստում են այս կարևոր երկխոսությանը և ցանկանում եմ հույս հայտնել, որ հաջորդ հանդիպմանը կկարողանանք համաձայնեցնել դիրքորոշումները, որպեսզի հնարավոր լինի ձեռք բերել համաձայնություն և բազմակուսակցական խորհրդարան»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն: