Հուսիները հրթիռ են արձակել Ալ-Ռիյադի թագավորական պալատի ուղղությամբ
Սաուդյան Արաբիայի ղեկավարած միջազգային կոալիցիան հայտարարել է Յեմենի ապստամբների կողմից բալիստիկ հրթիռի արձակման մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Sky News Arabia հեռուստաալիքը:
«Հրթիռային ուժերը հայտարարեկ են Ալ-Ռիյադի վրա Burkan հրթիռի արձակման մասին»,- թվիթերյան իր էջին գրել է «Անսար Ալլա» շարժման ապստամբների ներկայացուցիչ Մուհամեդ Աբդուսալամը:
Sky News Arabia հեռուստաընկերությունը իր հերթին փոխանցել է միջազգային կոալիցիայի հայտարարությունը այն մասին, որ հուսիների հրթիռը որսացել են Ալ-Ռիյադի հարավում գտնվող տարածքում:
Հեղինակ -
Edgar Barsegyan