Հունվարին Վրաստան է ժամանել ճանապարհորդների և զբոսաշրջիկների ռեկորդային քանակ
Հունվարին Վրաստան է ժամանել ճանապարհորդների և զբոսաշրջիկների ռեկորդային քանակ

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության լրատվությամբ, 2020 թվականի հունվարին Վրաստան միջազգային ճանապարհորդների այցերը գերազանցել են 633 հազարը և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել 19,8 տոկոսով: Ինչ վերաբերում է անմիջական զբոսաշրջային ​​այցերին, ապա նախարարության տվյալներով աճը կազմել է 18.9 տոկոս:

Գերատեսչության լրատվությամբ, ավելացել է Եվրամիության անդամ երկրներից միջազգային ճանապարհորդների թիվը: Հունվարին մեծ աճ է գրանցվել Իտալիայից՝ 133,1 տոկոս, Լեհաստանից՝ 82,9 տոկոս, Ֆրանսիայից ՝ 46,8 տոկոս և Լիտվայից​​՝ 43,7 տոկոս: