Հունիսի 20-ին տուժածներից մի քանիսը պահանջեցին համաներումը չտարածել իրավապահների վրա
Հունիսի 20-ին տուժածներից մի քանիսը պահանջեցին համաներումը չտարածել իրավապահների վրա

Հունիսի 20-ի իրադարձություններից տուժած ցուցարարներից ոմանք նամակ են ուղարկել ԵՄ ներկայացուցչությանը: Նրանք բողոքում են իշխանության և ընդդիմության միջև ձեռք բերված համաձայնության բովանդակության դեմ: Նրանք կարծում են, որ իշխանությունն այս փաստաթղթով փորձում է խուսափել հունիսի 20-ի գործի պատասխանատվությունից: Նրանց պահանջն է՝ ազատ չթողնել ոստիկանության աշխատակիցներին և նրանց, ովքեր հրաման են արձակել հունիսի 20-ին:

«Մենք՝ հունիսի 20-ի հանրահավաքի տուժածներս, կոչ ենք անում ԵՄ ներկայացուցչությանը՝ մեզ օգնելու համաձայնության գալ և գտնել մի ճանապարհ, որը կրկին չի խախտի մեր իրավունքները: Երբ ՆԳՆ-ն պատժիչ միջոց ձեռնարկեց հունիսի 20-ի գիշերը, մեզանից շատերը տուժեցին, այդ թվում՝ Մակո Գոմուրին, Գիորգի Սուլաշվիլին և այլ ստորագրողներ, ովքեր կրեցին վնաս, որը կարող է ազդել իրենց կյանքի վրա:

Համաներումը չպետք է տարածվի այն մարդկանց վրա, կատարողների և կազմակերպիչների վրա, ովքեր իրականացրեցին հունիսի 20-ի արյունոտ գիշերը: Սա անմարդկային վերաբերմունք է, և ինչպես միջազգային, այնպես էլ տեղի քրեական օրենսդրության սկզբունքների համաձայն, անթույլատրելի է համաներում կիրառել անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի հեղինակների նկատմամբ»,- հայտարարել է Իրակլի Փավլենիշվիլին՝ Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության մոտ: