Հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Հունիսի 20-ին, Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին Ֆեյսբուքում գրել է Հայաստանի վարչապետ, Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարն ասում է, որ ներկայիս ներքաղաքական իրավիճակից լավագույն ելքը արտահերթ ընտրություններն են:
«Ես հանդիպում եմ ունեցել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպման ընթացքում մենք նշեցինք, որ ներկայիս ներքաղաքական իրավիճակից դուրս գալու լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Հաշվի առնելով՝ Հայաստանի նախագահի, «Իմ քայլը» խմբակցության անդամների և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ խորհրդակցությունները, հունիսի 20-ին հանրապետությունում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ», – գրել է Փաշինյանը: