Հունգարիայի նախագահը ստորագրել է սահմանադրական փոփոխությունը, որը սահմանափակում է նախկին վարչապետների, այդ թվում՝ Վիկտոր Օրբանի իշխանության վերադառնալու հնարավորությունը
Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը ստորագրել է սահմանադրական այն փոփոխությունը, որը սահմանափակում է նախկին վարչապետների, այդ թվում՝ Վիկտոր Օրբանի՝ իշխանության վերադառնալու հնարավորությունը։
Փոփոխության համաձայն՝ վարչապետի պաշտոնում գտնվելը հնարավոր կլինի միայն ութ տարի ժամկետով։ Նոր կանոնը կտարածվի բոլոր այն անձանց վրա, ովքեր վարչապետի պաշտոնը զբաղեցրել են 1990 թվականի մայիսի 2-ից հետո։ Հետևաբար, այն կվերաբերի նաև Վիկտոր Օրբանին և իշխանության ղեկին 16 տարի գտնվելուց հետո կսահմանափակի կառավարության ղեկավարի պաշտոնին վերադառնալու նրա հնարավորությունը։
Հունգարիայի խորհրդարանը նշված սահմանադրական փոփոխությունը երկուշաբթի օրը ձայների մեծամասնությամբ հաստատել է և ուղարկել նախագահին՝ ստորագրման։
Շույոկը հայտարարել է, որ այս օրենքը գործնականում բացառիկ է ինչպես Եվրոպայում, այնպես էլ ամբողջ աշխարհում։