Հունգարիայի նախագահը ստորագրել է սահմանադրական փոփոխությունը, որը սահմանափակում է նախկին վարչապետների, այդ թվում՝ Վիկտոր Օրբանի, վերադարձը իշխանության

21:02, 19.06.2026

Հունգարիայի նախագահ Տոմաշ Շույոկը ստորագրել է սահմանադրական փոփոխություն, որը սահմանափակում է նախկին վարչապետների, այդ թվում՝ Վիկտոր Օրբանի, իշխանության վերադառնալու հնարավորությունը։

Փոփոխության համաձայն՝ վարչապետը կարող է պաշտոնավարել ընդամենը ութ տարի։ Նոր կանոնը կվերաբերի բոլոր նրանց, ովքեր զբաղեցրել են վարչապետի պաշտոնը 1990 թվականի մայիսի 2-ից։ Համապատասխանաբար, այն կվերաբերի նաև Վիկտոր Օրբանին և կսահմանափակի նրա՝ 16 տարի իշխանության գալուց հետո կառավարության ղեկավարի պաշտոնին վերադառնալու հնարավորությունը։

Հունգարիայի խորհրդարանը երկուշաբթի օրը մեծամասնությամբ հաստատեց սահմանադրական փոփոխությունը և այն ուղարկեց նախագահի ստորագրմանը։

Շույոկն ասաց, որ այս օրենքը գործնականում եզակի է ինչպես Եվրոպայում, այնպես էլ ամբողջ աշխարհում։

Նմանատիպ