Հունաստանում տեղի է ունեցել երկրաշարժ

Հունաստանում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Հունական ԶԼՄ-ների տեղեկությամբ, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Տրիկալա քաղաքի հյուսիս-արևմուտքից 34 կիլոմետրում:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 10:00-ին:

Աղետի հետևանքով մի քանի ճանապարհին տեղի է ունեցել սողանք: Ավերվածությունների և տուժածների մասին տեղեկություն չի տարածվել: