Հունաստանում, արդեն երկրորդ օրն է պայքարում են անտառային հրդեհների դեմ, հազարավոր մարդիկ տարհանվել են
Հունաստանում, արդեն երկրորդ օրն է պայքարում են անտառային հրդեհների դեմ, հազարավոր մարդիկ տարհանվել են

Հունաստանում, արդեն երկրորդ օրն է պայքարում են անտառային հրդեհների դեմ, հազարավոր մարդիկ տարհանվել են,- այս մասին հաղորդում է Reuters-ը: Հրդեհը բռնկվել է Պատրա քաղաքի մոտակայքում, և բարձր ջերմաստիճանի և ուժեղ քամու պատճառով այն արագ տարածվել է:

Մոտ 5000 հրշեջ և 33 ինքնաթիռ է ներգրավված հրդեհի մարման գործում:

Հրդեհը այրել է տներ, ֆերմաներ և գործարաններ: Հազարավոր քաղաքացիներ և զբոսաշրջիկներ տարհանվել են: Երկաթուղային երթևեկությունը դադարեցվել է:

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ տասնյակ մարդիկ վիրավորվել են ուժեղ ծխից: 13 հրշեջ հոսպիտալացվել է այրվածքներով:

Reuters-ի փոխանցմամբ՝ Իսպանիան, Պորտուգալիան և Թուրքիան վերջին օրերին պայքարում են անտառային հրդեհների դեմ: Ջերմաստիճանը հասնում է ավելի քան 40 աստիճանի: