Հունաստանը մարտի 1-ից սահմանի մոտ եկած փախստականներին երկիր չի թողնի
Հունաստանը մարտի 1-ից սահմանի մոտ եկած փախստականներին երկիր չի թողնի

Հունաստանը մարտի 1-ից սահմանի մոտ եկած փախստականներին երկիր չի թողնի: Այս մասին հայտնում է «Reuters»-ը:

Միջազգային լրատվական գործակալության հաղորդմամբ, Հունաստանի և Թուրքիայի սահմանին, հույն սահմանապահներին հաջողվել է վերջին մի քանի օրվա ընթացքում կանգնեցնել 35 000 փախստականի: Այնուամենայնիվ, հազարավոր մարդիկ հասցրել են հատել սահմանը: Հունաստանի իշխանությունները այժմ նախատեսում են արտաքսել դրանց:

Թուրքիան Հունաստանի հետ սահմանը փախստականների համար բացել է փետրվարի 28-ին: Դրանից հետո սահմանի մոտ են հավաքվել տասնյակ հազարավոր փախստականներ: Այս ընթացքում հույն սահմանապահները բազմիցս հատուկ միջոցներ են կիրառել փախստականներին կանգնեցնելու համար, այդ թվում արցունքաբեր գազ:

Զուգահեռաբար, «Ռոյթերս» միջազգային լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիան հազար իրավապահ է ուղարկել սահման, Հունաստանից հետ վերադարձող փախստականներին կանգնեցնելու համար: